Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 21:25 26-10-2025

Լեփսիուսի փողոցում ավտոտնակներ են այրվել. սեփականատիրոջը պատճառվել է խոշոր չափի վնաս. shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել նույն օրը Լեփսիուսի փողոցի 25 հասցեում գտնվող ավտոտնակներում առաջացած հրդեհի փաստով:

Այդ օրը՝ ժամը 23:30-ի սահմանաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված հասցեում ավտոտնակ է այրվում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են քաղաքացիները՝ ավտոտնակի սեփականատեր, 36-ամյա Պետրոս Մ.-ի հետ, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են կրակը:

Հրդեհի հետևանքով այրվել է 2 մետաղական ավտոտնակ, որում, ըստ ավտոտնակի սեփականատեր Պետրոս Մ.-ի, եղել են ավտոմեքենայի պահեստամասեր, կենցաղային իրեր, իսկ հրդեհի հետևանքով իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել