copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:42 04-06-2026

Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս

SHAMSHYAN.com-ը մայիսի 24-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի բակում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի մասին, երբ ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։

Ըստ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում ստացված օպերատիվ տվյալների, ավտոմեքենան պատկանել է Երևանի բնակիչ 43-ամյա Ի. Մհերյանին, և նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում անհայտ անձը դիտավորյալ այրել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ տուժողին պատճառելով մոտ 4 մլն 500 հազար դրամի գույքային վնաս։

Քրեական ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու համար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ի. Մհերյանը ԱՁ տնօրեն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը