Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 12:29 26-10-2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ եկեղեցական ժողովների, համարվում է հերձվածք. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք

Սոցցանցերում եկեղեցականներին վարկաբեկող տեսանյութեր են տարածվում, ինչից առաջանում է հարց, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք այդ երևույթին: Շարքային քաղաքացին, ով չի տիրապետում իրավական ու եկեղեցաբանական տեսություններին, ինչպես պետք է գնահատի այս ամենը:

Ինչ վերաբերվում է տեսանյութերին, որոնց քանակն ու տեսականին, որքան հասկանում եմ, շատանալու է, դրանց իսկությունը չենք կարող հավաստել, կամ՝ կասկածել, դա թողնենք համապատասխան մասնագետներին, իսկ մենք փորձենք հասկանալ, թե, իրավական ու եկեղեցաբանական առումներով, ինչպես դրանց վերաբերվենք:

Իրավական մոտեցումներ

Այն, որ գործող իշխանությունն, օգտագործելով իր վարչարարական, այդ թվում նաև հատուկ ծառայությունների հնարավորությունները, գաղտնալսում ու տեսանկարում է մարդկանց մասնավոր կյանքը, քաղաքական դրդապատճառներով դրանք հանրայնացնում, իրավական առումով հանցագործություն է և խախտում է մարդկանց մասնավոր կյանքի իրավունքը: Սա հանցագործություն է, որի քրեական պատասխանատվությունն ընկնում է քաղաքական իշխանության, այդ թվում նաև այդ ծառայությունների ղեկավարների վրա: Ավելի հիմնավոր գնահատականը թողնենք համապատասխան մասնագետներին:

Եկեղեցաբանական մոտեցումներ

Եկեղեցաբանությունն՝ Էկլեզիոլոգիան, Աստվածաբանության մի մասն է, որը եկեղեցու էությունն ու կառուցվածքն է ուսումնասիրում: Խորանանք եկեղեցականի բարոյական կերպարի խնդրի վրա, կոնկրետ մի դրվագի միջոցով և փորձենք հասկանալ, թե ինչ է իրանից ներկայացնում գործող կառավարության հարձակումը եկեղեցու վրա:

Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք՝ 301-311, հատկապես 303-305 թվականներին, քրիստոնեաների հանդեպ դաժանագույն հալածանքներ են տեղի ունենում, որի ժամանակ կտտանքների միջոցով հոգևորականներին ստիպում են հանձնել Սուրբ Գրքերն ու հեթանոսական ծեսերի մասնակցել, դրանով, ըստ սահմանման, ուրանալով քրիստոնեությանը: Շատ հոգևարականներ, չդիմանալով հալածանքներին, տեղի են տալիս:

Հետագայում, երբ Հռոմն ընդունում է քրիստոնեաների հավատքի իրավունքն, Աֆրիկայում, Դոնաթոս եպիսկոպոսը, հզոր շարժում է սկսում, պահանջելով, որ այդ հոգևոր սպասավորների օծումները, մկրտություններն անվավեր ճանաչվեն ու արարողությունները նորից կատարվեն:

Դոնաթականները պահանջում էին, որ

– հոգևորականի բարոյական վիճակը անմիջականորեն ազդում է եկեղեցական սուրբ խորհուրդների վավերականության վրա,

– Եկեղեցին պետք է կազմված լինի միայն սրբերի համայնքից (ecclesia sanctorum), և մեղավորները չպետք է մնան նրա կազմում,

– հալածանքների ժամանակ դավաճանած եպիսկոպոսներն ու քահանաները պետք է հեռացվեն, և նրանց գործողություններն ու ձեռնադրություններն անվավեր ճանաչվեն:

Դոնաթոսականների հուժկու շարժումը մի քանի տասնամյակ ալեկոծում էր քրիստոնեական աշխարհը, անգամ կայսրերը ստիպված էին ուժի միջոցով սանձել նրանց:

Եկեղեցաբանական այդ վեճի վրա մեծ ազդեցություն է ունեցել Օգոստինոս Երանելու հետևյալ ձևակերպումը, որը հատագայում դառնում է կանոն: 395 թվականից սկսած, նա սկսեց պաշտպանել Եկեղեցու նշանակալիությունը՝ Աստծո Շնորհի ներգործողության անկախությունը ծառայողի սրբությունից և Եկեղեցու փրկարար ուժն՝ անկախ նրա անդամների սրբությունից, անձնական հավատքից և բարոյական որակներից։ Իմաստն այն էր, որ ծիսակատարությունները կատարվում են Հիսուսի կողմից, իսկ եկեղեցու սպասավորներն ուղղակի փոխանցում են Փրկության շնորհը:

Դոնաթոսականությունը Քրիստոնեական Ժողովների կողմից ճանաչվել է Հերձվածք, արգելվում է կրկնակի մկրտությունը, իսկ կարգալույծ քահանաներին արգելվում է արարողություններ կատարել:

Նիկոլականությունն ու Դոնաթոսականությունը

Անկախ ամեն ինչից, Դոնաթոսը եպիսկոպոս էր, քրիստոնեա ծայրահեղական ու ուներ խորքային Աստվածաբանական գիտելիքներ, սակայն, մեր դեպքում, մենք ունենք ինքնակոչ մեկին, ով ոչ գիտելիքներ ունի, ոչ հոգևոր որակներ, ոչ կարգ, իսկ իրականում՝ ճիշտ հակառակը, եւ լինելով հերձվածող, ներկայանում է որպես Հայ Առաքելական եկեղեցու «‎հավատավոր հետևորդ»:

Ընդամենն անձնական խնդիրներ է փորձում լուծել, վերարտադրել իր իշխանությունը հանուն ինքնափրկության, ինչի համար փորձում է Հայ Եկեղեցին դարձնել Դոնաթոսական Հերձվածի կրող:
Ինչ վերաբերվում է Եկեղեցուն, այնտեղ, ինչպես նաև ցանկացած կրոնական կառույցում, կան բազմաթիվ խնդիրներ և դրանց մասին պետք է խոսել, սակայն հանուն բարեփոխության, այլ ոչ թե հանուն Եկեղեցին ոչնչացնելու»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին