Ուղիղ եթեր
Օրակարգ 7 ամիս առաջ - 20:00 23-10-2025

Օրակարգ․ Փաշինյանը Ստեփան Ասատրյանին կաթողիկոս է դարձնում, որ եկեղեցին քանդի․ Հայկ Մարտիրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հայկ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես հոգևորականների կալանավորումների, Վեհափառին ձերբակալելու հնարավորության, կարգալույծ արված հոգևորական Ստեփան Ասատրյանի կողմից պատարագ մատուցելու և նրան Փաշինյանի մասնակցության նպատակների, պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման, Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորման, գյումրեցիների դիմադրության, 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ճիշտ նախապատրաստվելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Մարտիրոսյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը Ստեփան Ասատրյանին ուզում է կաթողիկոս դարձնի, որ եկեղեցին քանդի։ «Պարոն Ասատրյանին՝ Ստեփան Ասատրյանին՝ նախկին Տեր Արամին ուզում են դարձնեն կաթողիկոս։ Դուք պատկերացնո՞ւմ եք։ Սա նշանակում է, և ասեմ՝ պրոցեսն ուր է գնում, ես Ձեզ ասեմ ուր է գնում․ ստեղծվում է այլտերնատվիվ եկեղեցի՝ այլընտրանքային եկեղեցի՝ Հայ Առաքելական եկեղեցու հիմքի վրա։»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նկատեց նաև՝ եկեղեցին այսօր մասնակցում է իր ինքնալուծարմանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան