copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 20:47 17-10-2025

Հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Վան-Վասպուրական» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբեկտում (Արմավիր, փ․ Հանրապետության 31/2)։

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ աշխատում են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։
Մասնավորապես՝
• սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը,
• պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, որը հնարավոր չի եղել հեշտորեն մաքրել և ախտահանել,
• սննդամթերք պարունակող տարածքների մակերևույթները՝ սառնարանի դարակաշարերը չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և չեն ախտահանվել,
• մնացորդները տեղադրված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղերում։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- նշված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
09:05 ՊՆ-ն ընդդեմ «Զինապահի». քանի զոհված ու անհետ կորած զինվոր է թաքցվել
22:10 Էլ ինչ է զգում Աննա Հակոբյանը․ անպատված ՊՊԾ-ն կարձագանքի՞ արդյոք
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ