Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:07 15-10-2025

Ապօրինի գույքի օրինականացման նոր շանս քաղաքացիների համար. փաստաբանի պարզաբանումը

Իրավական դաշտում վերջին փոփոխություններից հետո հազարավոր քաղաքացիներ հայտնվել են անորոշ վիճակում՝ չունենալով հնարավորություն օրինականացնելու իրենց կողմից կառուցված ինքնակամ կառույցները։ Խնդիրը հատկապես սրվել է Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի փոփոխությունից հետո, որով վերացվել է նախկինում գործող ընթացակարգը։

Փաստաբան Լիլիթ Թարջիմանյանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ ինքնակամ կառույցների օրինականացման ընթացակարգին և դրա շուրջ վերջին զարգացումներին՝ նշելով, որ հարցը շարունակում է մնալ ակտուալ և հարյուրավոր քաղաքացիների համար ունի կենսական նշանակություն։

Նրա խոսքով՝ նախկինում քաղաքացիներն ունեին հնարավորություն ինքնակամ կառույցներ կառուցելու, այնուհետև դիմելու քաղաքապետարան՝ տուգանքը վճարելուց հետո օրինականացման թույլտվություն ստանալու համար։

Սակայն, ինչպես ընդգծեց իրավաբանը, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի փոփոխությունից հետո այդ հնարավորությունը վերացվել է, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ կանգնել են փակուղու առաջ։

«Եթե նախկինում հնարավորություն ունեին քաղաքացիները ինքնակամ կառույցները կառուցելու ու դիմելու, համապատասխան տուգանքը վճարելուց հետո քաղաքապետարանը օրինականացման հետ կապված թույլտվություն տար, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի փոփոխության լույսի ներքո այդ հնարավորությունը չեղարկվեց, որից հետո, քանի որ կային 1000-ավոր մարդիկ մեծ մասշտաբով է ինքնակամ կառույցներ իրականացրած, բնականաբար, փակուղու առաջ էին կանգնելու, կառավարության որոշմամբ ժամկետներ սահմանվեցին և՛ մարզերի հետ կապված, և՛ Երևանի քաղաքի հետ կապված, որ պետք է, ըստ տարածաշրջանների համապատասխան ժամկետներում նշված ինքնակամ կառույցները հաշվառվեին Կադաստրի կոմիտեում, ցույց տալով, որ մինչև որ թվականն են դրանք կառուցված, որպեսզի նույն գործընթացով օրինականացման հնարավորություն լիներ, մինչդեռ ի՞նչ ստացվեց, շատ քաղաքացիներ իրազեկ չէին կամ ուշադիր չեղան, ժամկետներն էլ բաց թողեցին։

Ըստ էության, այս պահին ունենք բազմաթիվ ինքնակամ կառույցներ, որոնք չունեն կարգավիճակ, և շատ երկար ժամանակ է, ինչ քաղաքացիները անորոշ վիճակում են։ Ես ինքս էլ, որպես փաստաբան, հարցում եմ կատարել Տարածքային կառավարման նախարարություն, պարզաբանում եմ խնդրել, եթե, օրինակ, չունենք այս պահին օրենսդրական որևէ կարգավորում, ինչ-որ լծակ չունենք, ո՞նց է լինելու այդ կառույցների ճակատագիրը։ Իսկ այնտեղից ինձ պատասխանեցին, որ նախատեսվում է, որ առաջիկայում ինչ-որ փոփոխություն կլինի։

Եվս մեկ հնարավորություն կտրվի քաղաքացիներին, ովքեր ունեն ինքնակամ կառույցներ, բայց չունեն թույլտվություն և համապատասխան ժամկետներում չեն հաշվառել Կադաստրի կոմիտեում։ Այս պահին նոր ժամկետներ կսահմանվեն, և այդ ժամկետներում պետք է ինքնակամ կառույցները հաշվառվեն, որից հետո քաղաքացիները կկարողանան զբաղվել օրինականացման գործընթացով»,- նշեց Լիլիթ Թարջիմանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան