Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել հզոր և որոշիչ պատասխան:
Այս մասին գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Մեր պաշտպանական ռազմավարությունը հստակ է․ ակն ընդ ական։ Նրանք, ովքեր կնպաստեն նման ագրեսիային, անկախ աջակցության տեսակից, նույնպես կդիտարկվեն որպես օրինական թիրախներ»,- գրել է Արաղչին։