copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 14:30 13-10-2025

Հայտնելով իմ լիակատար աջակցությունը «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը. Ծառուկյան

Մեծ ուշադրությամբ ծանոթացել եմ մարզաշխարհի մեր մի քանի հարյուր փառապանծ ներկայացուցիչների՝ «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:

«Իմ համերաշխությունն եմ հայտնում նրանց, համաձայն եմ բարձրացված խնդիրների և մտահոգությունների հետ։

Եթե մենք չունեցանք առողջ սերունդ, ուրեմն չենք ունենալու ոչինչ։ Այո´, շատ լուրջ, շատ մտահոգիչ հարցեր կան, և շատ լավ է, որ դրա մասին բարձրաձայնում է մարզաշխարհը՝ միաժամանակ հայտնելով խնդիրների դեմ պայքարելու իր պատրաստակամությունը։

Հայտնելով իմ լիակատար աջակցությունն այս նախաձեռնությանը՝ առաջիկա օրերին նախատեսում եմ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք սկսել։

Պատրաստ եմ աջակցելու բոլոր այն հետաքրքիր գաղափարներին, ծրագրերին, որոնք կնպաստեն առողջ սերնդի ձևավորմանը»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին