copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:24 12-04-2022

Հարությունյան Արայիկի օրոք մարզաշխարհը լռեց, հիմա տիտղոսակիր մարզիկներ սկսել են խոսել խայտառակ խնդիրներից. Ջուլֆալակյան

Օլիմպիական չեմպիոն, ՔՊ-ական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեկը կար, մի ժամանակ ԿԳՄՍ նախարար էր՝ Հարությունյան Արայիկ անունով: Երբ հրապարակային հայտարարեցի (ապացույցներով), որ այդ անձը կործանում է բոլոր այն կարևորագույն ոլորտները, որ իրեն վստահված են, ինչպես հաճախ է պատահում, մի քանի օր քննարկվեց և ապա սառեցվեց թեման, առանց որևէ լուրջ հետևանքի:

Հետո սկսվեց աղետալի պատերազմը և բնականաբար, այդ հարցը մոռացության մատնվեց: Պատերազմից հետո բացարձակ պարզ դարձավ իշխող քաղաքական ուժի կործանարար բնույթը: Նման պայմաններում ակնկալել, որ ԿԳՄՍ-ի հանդեպ կլիներ հատուկ վերաբերմունք, մեղմ ասած անիմաստ էր: Բայց զուտ իմիտացիայի համար «հերոսին» հանեցին պաշտոնից և, փոխանակ ձախողումներին գնահատական տրվեր, նշանակեցին նորանոր, մեկը մյուսից ավելի լավ պաշտոնների:

Մարդն այնքան անամոթ գտնվեց, որ իր հրաժարականի տեքստում ոչ մի մեղք չընդունեց: Դեռ ավելին, ի թիվս տարբեր «սպորտային ձեռքբերումների» նշեց, որ «մարզիկները/մարզաշխարհն երբեք այնքան անկախ չեն եղել, ինչքան նրա նախարար լինելու օրոք…»:

Ցավոք, տարբեր պատճառներով մարզաշխարհն հիմնականում լռեց: Իսկ իմ մի քանի անդրադարձը ( այս ընթացքում շատ քիչ եմ խոսել

սպորտից,այլ առավելապես ներքին և արտաքին քաղաքականությունից, քանզի, ըստ իս, պետականությունը պահպանելու գերխնդիր կա. մինչ այդ՝ մնացած բոլոր թեմաներն երկրորդական են…) դիտարկվեց որպես «ընդդիմադիրի անհիմն մեղադրանքներ»:

Թե քանի մարզիկ այս ընթացքում լքեց Հայաստանը, քանիսը ավարտեցին կարիերան, քանիսը բացարձակ անտարբերության են մատնված և ինչքան խոստում չի կատարվել, դժվար է հաշվել:

Այսօր արդեն տարբեր տիտղոսակիր մարզիկներ սկսել են բարձրաձայնել խայտառակ խնդիրների մասին: Ցավալի է, որ միայն հիմա, բայց լավ է ուշ, քան երբեք:

Իհարկե, որևէ ակնկալիք չունեմ, քանզի ինչպես արդեն նշեցի, այս քաղաքական ուժը եկել է քանդելու ամեն ինչ:

Բայց կարևոր է ֆիքսել, որ ժամանակին իմ կողմից արված հիմնավոր ահազանգերը,որ անուշադրության մատնվեցին, այժմ ապացուցվում են մի շարք մարզիկների կողմից: Դժվար թե այդքան մարզիկ քաղաքական դրդապատճառով միանգամից ձայն բարձրացնեին): Համոզված եմ, որ միայն այսքանը չեն:

հ.գ. «թզբեխով ամենագետը»»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի