copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:24 08-10-2025

ԱՄՆ 72-ամյա քաղաքացի Ռաֆայել Սարգսյանին դատում են Նիկոլ Փաշինյանին սպառնալու համար

Ինչպես «Սպուտնիկ Արմենիա»-ին տեղեկացրեց փաստաբան Արմեն Անդրիկյանը, Ռաֆայել Սարգսյանը բարերար Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքի օրը լրագրողներից մեկի հետ զրույցում հայտարարել է. «Ես ճար եմ ման գալի՝ Նիկոլին բռնեմ, վիզը պոկեմ»։

Քննչական կոմիտեն գործ է հարուցել «սպանության սպառնալիք» հոդվածի հատկանիշներով։

Երևանի Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում նիստը հետաձգվել է հանրային մեղադրողի բացակայության պատճառով։