Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 15:28 07-10-2025

Էդմոն Մարուքյանին չեմ ճանաչում, իր խորհուրդներով չեմ առաջնորդվելու․ Ռոբերտ Քոչարյան

Էդմոն Մարուքյանին չեմ ճանաչում, կյանքում չեմ տեսել։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով Oragir.News-ի հարցին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իր հարցազրույցը չեմ նայել, ոչ թե արհամարհել եմ, այլ՝ պարզապես օրական մարդը կարող է 2-3 ժամ տրամադրի դրան, որից կեսը միջազգային լրահոս է, պարզապես ընտրում ես՝ ինչ նայել; Բագրատ Միկոյանն ուղարկեց հարցազրույցը, ասեց՝ 15-րդ րոպեից խնդրում եմ նայել։ Տպավորություն է՝ Էդմոն Մարուքյանը որոշել է, որ ինքն ընդդիմադիր դաշտի ճարտարապետն է լինելու, կարող է ընդդիմադիր դաշտի ճարտարապետություն անել, մյուսներն էլ իրեն պետք է լսեն։

Համենայն դեպս՝ ես իր խորհուրդներով չեմ շարժվելու, առաջնորդվելու ենք սոցիոլոգիայով, թե ինչ ֆորմատով և ում առաջնորդությամբ մենք կարող ենք մասնակցել»,- ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել