copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 09:47 04-10-2025

Ավարտեցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը։ Այն կարդում էի իմ գիտական գրքերին զուգահեռ, դա էր պատճառը, որ մի քիչ երկար տեւեց։ Վստահ եմ՝ Հայաստանում մասնագետները հրատարակվելուց անմիջպես հետո կարդացած կլինեն այն, իսկ նրանց, ում հետաքրքրությունների շրջանակից դուրս է միջազգային հարաբերությունների մասին գիրքը, բայց շատ կուզեն իմանալ, թե ինչ է գրել մեր հարևան երկրի նախագահը, ասեմ.

Գիրքը ՄԱԿ-ի կառուցվածքը փոխելու, Անվտանգության Խորհուրդի մշտական անդամների իրավունքները վերանայելու, կազմակերպությանը մեր ժամանակների մարտահրավերներին արձագանքելու իրական գործիքակազմով օժտելու մասին է։

Ըստ հեղինակի, աշխարհը չի կարող մնալ ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների քմահաճույին, «The world is bigger than five»:

Գրքում կան նաև տվյալներ մարդկության վիճակի մասին, օրինակ որ աշխարհում 820 միլիոն մարդ սովահարության պայմաններում է ապրում, 260 միլիոն միգրանտ կա, ավելի քան 80 միլիոն բռնի տեղահանված, մոտ 25 միլիոն փախստական։

Գրքի վերնագիրն է՝ «A fairer world is possible». Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել