copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:02 01-10-2025

Մի մարդու մեջ այսքան թերություն, քայլերում՝ ապօրինություն, այսպիսի անհավասարակշիռ վարքագիծ ո՞նց կարող է տեղավորվել

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Էս մարդու համար զրո արժեք ունեն. ՀՀ Սահմանադրություն, օրենքներ, մարդկային վարքականոն, էթիկայի նորմեր, անկախ մարմինների ու մարդու իրավունքներ... կին, տղամարդ, տարեց, երիտասարդ... գիտնական, մտավորական, պատերազմի վետերան, նախկին գործընկեր, ներկա գործընկեր...

Ես իմ կյանքում ամեն ինչ տեսել եմ, բայց անկեղծորեն չեմ դադարում զարմանալ` մի մարդու մեջ այսքան թերություն, մի մարդու քայլերում այսքան խախտում ու ապօրինություն, այսպիսի անհավասարակշիռ վարքագիծ ո՞նց կարող է տեղավորվել...

Եկեղեցու դեմ անթույլատրելի հարձակումներ, ընտրված կաթողիկոսին հեռացնելու բացարձակապես ապօրինի փորձեր, «բարքերի ոստիկանի» դեր ստանձնել ու հոգեւորականների անկողին մտնել, մի անմեղ նախադասության համար աշխարհում հայտնի մարդուն «ստահակ» անվանել, ԱԱԾ-ն նրա տուն ուղարկել եւ 4 ամիս կալանքի տակ պահել` իր հրահանգը չկատարած ԱԱԾ տնօրենին գիշերվա կեսին պաշտոնից ազատելով...

Ցանկացած գործի նախաքննությունն ուղղորդելու բացահայտ փորձեր, իրեն քաղաքականություն մտցրած առաջին նախագահին վիրավորել ու ծաղրել (ընտանյոք հանդերձ` էլ մեռելի զդաչի, էլ ընտրակեղծարար ու գիտնական ոջիլ...), ընդդիմադիրներին ուղղված հայհոյանքներ... կուսակցություն փակելու, ընտրված համայնքապետերին դուրս շպրտելու սպառնալիքներ...
Խենթանալիք է...

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել