copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 20:47 30-09-2025

Ջուղայի հայկական գերեզմանոցում ադրբեջանցիները ոչնչացրել են միջնադարյան հայկական ժառանգությունը

Գարդման-Շիրվան-Նախիջեվան Համահայկական Միությունը հաղորդագրություն է տարածել․

«2005 թվականի դեկտեմբեր, Ջուղայի հայկական գերեզմանոց ժամանել է քանդման խումբ. Ադրբեջանցի տղամարդիկ մուրճերով քանդում են գերեզմանոցը:

Ջուղայի հայկական գերեզմանոցում 2005 թվականի դեկտեմբերին ադրբեջանցի զինվորները համակարգված կերպով ոչնչացրին միջնադարյան հայկական հազարավոր խաչքարերն ու գերեզմանաքարերը՝ մուրճերով և այլ գործիքներով, նետելով դրանք Ադրբեջանի և Իրանի միջև գտնվող գետը։ Գերեզմանոցի ոչնչացումից մեկ տարի անց, այս իրադարձությունը Ադրբեջանի նախագահը որակեց «հայի երևակայության հետևանք և բացարձակ սուտ»։

Այս վայրը աշխարհի ամենամեծ միջնադարյան հայկական գերեզմանոցն էր՝ հազարավոր եզակի միջնադարյան հուշարձաններով:

Հետազոտող Սիմոն Մաղաքյանը, որն ուսումնասիրում էր Նախիջևանում հայկական ժառանգությունը, հարցազրույցներից մեկում նշել է. «Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը խիստ հսկողության տակ գտնվող Նախիջևանի շրջանում հայկական ժառանգության ոչնչացման ամենամեծ և անպատժելի դեպքն է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի