copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 13:38 29-09-2025

Սահմանադրական բարեփոխումներին Բաքվի պահանջով չեմ մասնակցում․ Արթուր Սաքունց

Օրեր առաջ Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նախագահող Սրբուհի Գալյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդի հերթական նիստը։

Oragir.News-ը խորհրդի անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց՝ վերջին նիստի ժամանակ մայր օրենքի նախաբանում ՀՀ Անկախության հռչակագրին կատարվող հղումը հանելու ու դրան առնչվող հարցեր քննարկվե՞լ են, թե՞ ոչ։ «Նման հարց չկա։ Կարևորվել է Ազգային ժողովի վերահսկողության դերի բարձրացման առաջնահերթությունը»,- ասաց Սաքունցը։

Oragir.News-ի հարցին՝ Սահմանադրության վերջնական տեքստը պատրա՞ստ է, թե՞ դեռևս մշակման փուլում է գտնվում՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ քննարկումները շարունակվում են, ապա հավելեց․ «ըստ բնագավառների գնում ենք»։

Հարցին, փաստացի՝ նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելը ուշացնում է նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ի՞նչն է ձգձգման պատճառը, Սաքունցը պատասխանեց․ «Ես սահմանադրական փոփոխության և Անկախության հռչակագրի միջև որևէ կապ չեմ տեսնում։ Դրանք արտաքին քաղաքական գործընթացներ են և Սահմանադրական փոփոխությունների հետ որևէ կապ չեն կարող ունենալ։ Սահմանադրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին գործն է»։

Oragir.News-ի դիտարկմանը, որ դա Բաքվի պահանջն է, Սաքունցն արձագանքեց․ «Ես Բաքվի պահանջով չեմ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի մասնակցում»։

Հիշեցնենք՝ Սրբուհի Գալյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Ըստ Գալյանի՝ դեռ չի քննարկվել, թե արդյոք նոր Սահմանադրությունում կպահպանվի՞ անկախության հռչակագրին հղումը, թե՞ ոչ, սակայն ադրբեջանական կողմը վերջին շրջանում, այդ թվում՝ Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո հայտարարում է, որ քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը չի փոխվել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր