Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:13 03-03-2023

Նոր Սահմանադրությամբ սուպերվարչապետական համակարգը դեմոնտաժվելու է․ Արթուր Սաքունց

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել, օրինակ, սոցիալական, շուկայական տնտեսության դրույթը։ Միաժամանակ, վերջնական որոշմամբ, խորհրդարանական կառավարման համակարգը մնացել է, բայց դեռ իշխանությունների տանաջատման և փոխզիջման սկզբունքի տեսակետից լիազորությունների տարանջատումնեը դեռ պետք է քննարկվեն»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց խորհրդի անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Այսինքն, նախագահի առաջնային մանդատի հետ կապված հարցը դեռևս քննարկվում է, վերջնական չէ։ Բնականաբար, սուպերվարչապետական համակարգը դեմոնտաժվելու է։ Այսինքն, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները մեծանալու են, բայց դրանք դեռ չենք հասել։ Ինձ համար հստակ է, որ լուրջ սահմանադրական փոփոխություններ պետք է կատարվեն, որպեսզի գործող սահմանադրության շրջանակներում ստիպված չլինենք լուծումներ գտնելու։ Այս սահմանադրությունը խիստ սահմանափակող է ժողովրդավարական, իրավական պետության զարգացման հնարավորությունները»։

Անդրադառնալով որոշ դատավորների ու իրավաբանների շրջանում գործող ԲԴԽ կազմից 2-րդ ատյան ստեղծելուն և այդ կարզմի նկատմամբ ի սկզբանե առկա վերապահումներին՝ նա նշեց, որ քանի որ կա անվստահություն դատական համակարգի, ԲԴԽ-ի նկատմամբ, նույնիսկ հիմա դժվար է կանխատեսել, թե ոնց պետք է աշխատի այդ ատյանը։

«Պատահական չէինք խոսում համակարգային վեթինգի անցկացման անհրաժեշտության մասին։ Դա անհրաժեշտ էր, որպեսզի դատական համակարգի կադրային բանկը, նաև ԲԴԽ-ի կազմը վստահություն ներշնչի։ Ամեն դեպքում, քանի դեռ առաջին հերթին Սահմանադրական փոփոխություններ չեն կատարվել, դրական տեղաշարժ չենք կարող ակնկալել։ Սա պետության զավթման Սահմանադրություն է, սրա շրջանակներում ինչ էլ բարեփոխենք, միևնույն է, վստահելի ու համակարգային արդյունք չի կարող լինել»։

Հարցին, թե կարո՞ղ ենք վստահ լինել, որ նոր Սահմանադրությունը «պետության զավթման Սահմանադրություն» չի լինելու, նա նշեց, որ եթե տեսնեն, որ առաջարկված փոփոխությունները չեն ընդունվում, որով իրապես ապահովվելու է իշխանությունների տարանջատման ու փոխզսպման սկզբունքը, ապա ինքն այդ խորհրդում անելիք չի ունենալու։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել