copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 19:10 20-04-2026

Միշտ եմ ասել, որ չենք հասցնի Սահմանադրությունը մարտին հրապարակել․ Արթուր Սաքունց

«Չեմ կարծում, որ այնպիսի դրույթներ կան նոր Սահմանադրությունում, որոնք նախընտրական շրջանում իշխանությունը խուսափում է հրապարակել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը։

Նշենք, որ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վստահեցրել է՝ Սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց հստակ ժամկետ չի նշել, թե երբ կհրապարակվի: Մինչդեռ մեկ ամիս առաջ նա վստահեցրել էր՝ Մայր օրենքի տեքստը մարտին կհրապարակվի: Սաքունցի պնդմամբ՝ Սահմնադրության շատ հատվածներ կան, որոնք դեռ չեն հասցրել քննարկել։

«Կառավարության գլուխը չենք հասցրել նայենք, սահմանադրական կարգի հիմունքները չենք կարողացել հասցնել, տեղական ինքնակառավարում չենք կարողացել հասցնել, ու դատական իշխանության գլուխը չենք հասցրել։ Ես միշտ եմ ասել, որ չենք հասցնի, որովհետև ծավալը մեծ է»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին