Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:30 26-09-2025

Չարենցավանում մեկ մարդու նման բոյկոտեցին անձնագրային շրջիկ գրասենյակի աշխատանքը

Ինչպես հայտնի է, համայնքների խոշորացումից հետո փակվել է Չարենցավանի անձնագրային բաժանմունքը, ինչն ավելի քան 40 հազար բնակիչ ունեցող քաղաքում լուրջ դժգոհություններ է առաջացրել։ Չարենցավանցիները ստիպված են կա՛մ 25 կմ ճանապարհ անցնել և Հրազդան հասնել, կա՛մ էլ օգտվել ժամանակ առ ժամանակ քաղաք ժամանող շրջիկ անձնագրայինի ծառայությունից։

Սեպտեմբերի 25-ին՝ 40 -օրյա ընդմիջումից հետո, ՆԳՆ շրջիկ անձնագրայինը կրկին Չարենցավանում էր, սակայն աշխատակիցները փաստացի մնացին անգործ։

Չարենցավանցիները նախաձեռնող խմբի կոչով պարզապես բոյկոտեցին և հրաժարվեցին վերջիններիս ծառայությունից` վերահաստատելով անձնագրային բաժանմունքը Չարենցավան վերադարձնելու, կամ էլ Հրազդանի բաժնի աշխատակիցներից երկուսին Չարենցավան տեղափոխելու պահանջը։

«Մեր երեկվա կոչին, որպեսզի անհամաձայնություն հայտնենք, փաստորեն մի մարդու պես բոյկոտեցինք այս շրջիկ մեքենայի ծառայությունը»,- Oragir.News-ին հայտնեց նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Գաբրիելյանը։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ Չարենցավանի ավագանին միաձայն որոշում է ընդունվել այդ հարցով դիմել Հայաստանի կառավարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր