copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:15 09-06-2021

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը արցախցիներին կամայականորեն է տեղեկանք տալիս․ Արամ Վարդևանյան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մեկ դեպքում Արցախից ժամանած քաղաքացիներին տրամադրում է տեղեկանք ժամանակավոր ընտրողների ցուցակում ընդգրկվելու և ընտրելու իրավունք ունենալու համար, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ։ Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այսպիսի հայտարարություն արեց Արամ Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանի համար անհասկանալի է, թե անձնագրային վարչությունը ինչ չափանիշներով է առաջնորդվում և ինչպես է որոշում՝ մեկին տալ ժամանակավոր տեղեկանք, իսկ մյուսին՝ ոչ։ Նա մտավախություն ունի, որ վարչությունում հավանաբար ճշտում են, թե նա որ քաղաքական ուժին է պատրաստվում ընտրել, ապա նոր որոշում են կայացնում։ Այս հարցում Արամ Վարդևանյանը լուրջ ռիսկեր է տեսնում։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այս խնդրի վերաբերյալ արձագանք ներկայացնել, քանի որ խոսքը հազարավոր մարդկանց մասին է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը