copy image url
Ավելին 11 ամիս առաջ - 16:38 25-09-2025

ChatGPT-ի առաջարկած թվերով Քերի Էդվարդսը շահել է 150,000 դոլար Powerball-ում

Ամերիկուհի Քերի Էդվարդսը հաղթել է Powerball վիճակախաղում՝ տանելով 150,000 դոլար։ Այս մասին հայտնում է «Խոլոդ»-ը՝ հղում անելով The New York-ին։

Հրատարակության տվյալներով՝ Էդվարդսը ճիշտ է կանխատեսել հինգ հիմնական թվերից չորսը և Powerball-ի համարը։ Սկզբնական մրցանակը կազմում էր 50,000 դոլար, սակայն նրա կողմից վճարված լրացուցիչ մեկ դոլարի շնորհիվ միացված Power Play տարբերակը գումարը եռապատկել է։

Էդվարդսը պատմել է, որ հազվադեպ է մասնակցում վիճակախաղերին և այս անգամ պարզապես խնդրել է ChatGPT-ին առաջարկել թվեր։ Երկու օր անց, աշխատանքային հանդիպման ժամանակ, նա ստացել է իր հաղթանակի մասին ծանուցումը։ Սկզբում կինը մտածել է, թե դա խաբեություն է, սակայն շուտով համոզվել է, որ իրոք շահել է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը