copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:19 31-03-2024

Երևանում թալանել են «GDT»  կազմակերպությունը՝ տանելով ավելի քան 24 000 դոլար, 20 000 եվրո և  985 000 ռուբլի․ shamshyan.com

Երեկ՝ մարտի 29-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Դ, Ս-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա 59 հասցեում գործող «GDT» կազմակերպության պատուհանից անհայտ անձը ապօրինի մոտք է գործել ներս և կատարել գողություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում Դ․ Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը ընկերության պահարանի գաղտնի դարակը կոտրելու միջոցով այնտեղից գողացել խոշոր չափի գումարներ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Դ․ Ս․-ն նշված կազմակերպության տնօրենն է, իսկ այնտեղից գողացել են 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից