Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 08:08 24-09-2025

ՔՊ-ականները զգուշանում են Հակոբ Արշակյանից. Հրապարակ

ՔՊ համագումարից հետո թիմը զգուշավոր է դարձել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հետ շփումներում, հասկացել են, որ նա Փաշինյանի «սեւ ցուցակում» է հայտնվել, եւ կուսակցության անդամավճարի 30 հազար դրամ պարտքը չէ պատճառը, որ թույլ չեն տվել մասնակցել կուսակցության համագումարին։

ՔՊ հնաբնակները չեն զարմացել Արշակյանի նկատմամբ վերաբերմունքից, նա ներկուսակցական քննարկումների ժամանակ երբեմն «ընդդիմադիր» պահվածք է դրսեւորել, իհարկե` «լայթս» ոճում, բայց դա էլ բավական է, որ ստալինացման ձգտող առաջնորդը չհանդուրժի նրան:

Եվ հիմա՝ ընտրություններից առաջ, երբ թիմում «չիստկա» է սկսվել, եւ Փաշինյանը փորձում է կոտրել բոլոր դիմադրության օղակները, քիչ թե շատ ինքնուրույն, իրենց կարծիքն ունեցող մարդկանց փոխարինում է անլեզուբերան ուսապարկերով, իր ամենաանընդունելի արարքը ողջունող ստրուկներով։

Պատմում են, որ Արշակյանը շոկի մեջ է ընկել իր նկատմամբ վերաբերմունքից, երբ տեղեկացրել են, որ պարտքի պատճառով չի կարող մասնակցել համագումարին: Անգամ հաշվի չեն առել, որ օրենսդիր մարմնի փոխնախագահ է, իսկ անդամավճարն էլ ուշացրել է տարածքային կառույցի ղեկավարի հետ կոնֆլիկտի պատճառով։

Ասում են՝ ամիսներ առաջ անգամ քաշքշուկ է եղել կառույցում, Արշակյանը տեւական ժամանակ բոյկոտել է կառույցի հավաքները։ Երեկ անգամ լուրեր կային, որ հնարավոր է ԱԺ փոխնախագահի պաշտոնից զրկեն, բայց մեր աղբյուրը դա քիչ հավանական համարեց, մանավանդ՝ այս ԱԺ-ին հազիվ 10 ամիս է մնացել։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից