Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 13:13 23-09-2025

Խանջյան գյուղում հայտնաբերված՝ լորի ձայն վերարտադրող արգելված որսագործիքը ոչնչացվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանրապետության տարբեր մարզերում շարունակում են ապօրինի որսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Արմավիրի մարզի Խանջյան գյուղի հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերվել է «լոր» տեսակի թռչնի ձայն վերարտադրող մարտկոցին միացված ձայնարձակիչ էլեկտրական սարք։

Արգելված որսագործիքն առգրավվել ու սահմանված կարգի համաձայն ոչնչացվել է։

Իրավախախտին հայտնաբերելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։