copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 08:10 20-09-2025

Առաջիկայում պետք է սպասել ՔՊ-ի նոր հարձակումների Հայ առաքելական եկեղեցու վրա. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-16-ը պաշտոնական այցով մեկնել էր Վատիկան: Վեհափառ Հայրապետը հանդիպում և առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի՝ Լեոն 14-րդի հետ, ինչպես նաև Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ:
Ուշագրավ է, որ ի թիվս այլ հարցերի, ըստ պաշտոնական հաղորդագրության, Վեհափառ Հայրապետն առանձնակիորեն բարձրաձայնել է հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները:
Ինչի՞ մասին են վկայում ինչպես Վեհափառի պաշտոնական այցը, այնպես էլ այդ այցի ընթացքում կաթոլիկ եկեղեցու ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի բովանդակությունը: Առաջինը, ինչ միանգամից ուշադրություն է գրավում, այն է, որ թե՛ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, թե՛ արցախահայության իրավունքների, թե՛ Բաքվի կողմից գերության մեջ պահվող հայերի վերադարձի հարցերում ՀԱԵ դիրքորոշումը մնում է անսասան ու հստակ: Եվ դա՝ չնայած փաշինյանական իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ծավալած վայրագ արշավին, զազրախոսական ու քարոզչական ահաբեկությանը, ուղիղ քաղաքական հալածանքներին:
Երկրորդ՝ տեսնում ենք, որ հայկական շահերը զգետնած իշխանության պայմաններում էլի Հայ առաքելական եկեղեցին է, որ իր վրա է վերցրել հայկական շահերը, այսպես ասենք, իր ձևով պաշտպանելու գործառույթը: Սա լավ օրից չէ, ցավոք: Ոչ թե մեր եկեղեցու լավ օրից չէ, այլ... մեր պետության ու պետական ինստիտուտների:
Այդ ամենը հուշում է, որ՝ երրորդ. է՛լ ավելի ինտենսիվ շարունակվելու են քպական իշխանության հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա, և դրան պետք է հնարավորինս պատրաստ լինել: Փաստ է, որ Փաշինյանը Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականության դեմ հայտարարած պատերազմում ակնհայտորեն ձախողվեց՝ առնվազն այս անցած «փուլում»: Եվ պարզ է, որ նա ձգտում է ռևանշի, փնտրում է նոր «գործիքներ»: Ու այդ ճանապարհին նա ու իր «թիմը» փորձում են գտնել կարգալույծ արված կամ պատժված «քահանաների», որոնց օգտագործում են իրենց նպատակների համար, առաջին հերթին՝ վարկաբեկելու Հայ առաքելական եկեղեցին: Հազիվ գտել են 1-2-ին ու ինչքան ուժ ունեն օգտագործում են:
Այստեղ առանձնահատուկ պետք է ընդգծել ՀԱԵ հոգևորականների միաբանությունը և գիտակցության բարձր մակարդակը: Առանձնահատուկ պետք է շեշտել նաև մեր քաղաքական ուժերի մեծ մասի, այսինքն՝ ազգային, պետականամետ հատվածի (ինչը նշանակում է քաղաքական դաշտ՝ մինուս ՔՊ ու սատելիտ միավորներ) ու հասարակության գիտակից հատվածի անսասանությունը՝ կանգնել ՀԱԵ կողքին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը