copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:00 12-04-2024

Նույն օրը Հայ առաքելական եկեղեցու վրա «հարձակվեցին» ՔՊ-ն և Ադրբեջանը

ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով վերսկսել են Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավը:

Համենայն դեպս՝ տարին հենց այդ ձևով սկսեցին ՔՊ-ականները։ Նախ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերության եթեր չհեռարձակվեց։ Դրան հաջորդեցին իշխանության աջակիցների՝ եկեղեցու և կաթողիկոսի դեմ ակցիաները։ Իսկ հիմա ՔՊ-ական վերնախավն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քննադատում և փորձում է վարկաբեկել եկեղեցին։

Փաշինյանն ու իր թիմը եկեղեցու վերջին հայտարարությունը համեմատեցին ՌԴ-ից հնչող հայտարարությունների հետ, ըստ էության՝ փորձելով հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե եկեղեցին կառավարվում է ՌԴ-ից: Ուշագրավ է, որ տարօրինակ զուգադիպությամբ՝ նույն օրը Հայ առաքելական սուրբ եկեղեցուն քննադատեցին ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այլև Ադրբեջանից:

Նույն օրը Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն ասել էր, թե Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, ռևանշիզմ է քարոզում ողջ աշխարհում:

Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբինոից հերթական անգամ թիրախավորեց եկեղեցին՝ ասելով, թե որոշ հեգևորականներ Ոսկեպարում շոու-պատարագ են անում։

Հայ առաքելական եկեղեցու հայտարարություններն ու գործողությունները ՌԴ պաշտոնյաների հայտարարությունների հետ համադրելուց, ինչպես նաև՝ ընդդիմադիր գործիչների հայտարարությունները ադրբեջանական քարոզչության հետ համեմատելուց առաջ, ճիշտ կլինի, որ Փաշինյանն ուշադրություն դարձնի այն աղաղակող հանգամանքին, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց զուգահեռ գրոհում է նաև Ադրբեջանը։

Ըստ երևույթին՝ Փաշինյանը չի կարողանում մարսել, որ 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայ առաքելական եկեղեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, պահաջել էր իր հրաժարականը, վերջերս էլ վերահաստատել այդ դիրքորոշումը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում