copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 20:39 17-09-2025

ՔՊ-ն արտահերթ նիստ է հրավիրել, որ չեղարկված «Գյումրու օրը» մեծ շուքով նշեն

Երեկվա ավագանու նիստում որոշվեց հոկտեմբերի 18-ին նախատեսված «Գյումրու օրը» չի նշվելու։ Որոշման շուրջ կարծես թե բոլոր խմբակցությունները եկան ընդհանուր հայտարարի։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ իր խոսքում նշել էր. «Կզգամ որ էն չէ տրամադրությունը, եկեք վապշե չենենք»։

Նշենք, որ «Գյումրու օր» միջոցառումը, 2020 թվականից տարբեր պատճառներով չի նշվել։ «Գյումրու օր» միջոցառման համար բյուջեից պահանջվում էր 14 մլն դրամ, բայց ինչպես ավագանու խմբակցության անդամներն են ասում`չի եղել գեթ մի տող, որտեղ խոսք գնա ծախսերի մասին։

Հետո նախապես պահանջված գումարի չափը փոխվել է, այսպես ասած` կրճատումներ են եղել. ընդհանուր առմամբ երեկվա նիստին խոսքը 6 մլն. դրամի մասին էր գնում։ Որոշումն ընդունվելուց ժամեր անց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը սոցցանցի իր էջում գրել էր, որ արտահերթ են նիստ են հրավիրում։

«Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում «Գյումրու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է լինելու: Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»,- ընդգծել է Մինասյանը։

Սարիկ Մինասյանի ականջահաճո գրառումը կայծակնային արագությամբ տարածվեց ՔՊ-ականների էջին։ Գյումրիի քաղաքապետն էլ հավանաբար չդիմանալով ՔՊ-ականների ճնշմանը` հերթական անգան գնաց զիջման։ Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին` ժամը 12:00-ին, կկայանա Գյումրիի ավագանու հերթական նիստը։

Oragir.News-ը Գյումրիի ավագանու խմբակցություններից հետաքրքրվել է, արդյո՞ք մասնակցելու են ՔՊ-ի նախաձեռնած ավագանու նիստին։

Ռուբեն Մխիթարյանի ղեկավարած «Իմ հզոր համայնք» խմբակցությունը չի մասնակցելու նիստին, «Մեր քաղաքը» դաշինքից ասում են, որ դեռ որոշում չեն կայացրել, բայց մասնակցեն էլ, միևնույնն է իրենց դիրքորոշումը չի փոխվի։ «Մայր Հայաստան» դաշինքը ևս վերջնական որոշում չունի կմասնակցեն, թե ոչ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել