copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 15:27 17-09-2025

Հայաստանի ՄԻՊ-ի դիմումն Ադրբեջանի պաշտոնակցին անպատասխան է մնում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հաղորդակցություն ունենալ մարդասիրական հարցերով, սակայն որևէ արձագանք չի ստացվել։

Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ մանրամասնելով, թե ՄԻՊ-ն ինչ քայլեր է ձեռնարկել ու ձեռնարկում միջազգային գործընկերների և Ադրբեջանի օմբուդսմենի հետ կապ հաստատելու, ինչպես նաև Վիգեն Էուլջեքչյանի գործի նման հրատապ ահազանգերին արձագանքելու ուղղությամբ։

«Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուց անմիջապես հետո Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին՝ որպես ապաքաղաքական և անկախ մարմիններ, հաղորդակցություն ունենալ մարդասիրական և մարդու իրավունքներին առնչվող հարցերով։ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարից որևէ արձագանք այս առնչությամբ չի ստացվել։ Հրապարակման ենթակա նոր տեղեկատվության առկայության դեպքում այն կտրամադրենք լրացուցիչ»,- ասված է գրավոր պատասխանում։

ՄԻՊ գրասենյակից նաև հայտնեցին, որ Ադրբեջանում ապօրինաբար ազատությունից զրկված հայերի իրավունքներին առնչվող հարցերն ու առկա մտահոգությունները պարբերաբար հասցեավորվում ու քննարկվում են ՀՀ իրավասու պետական մարմինների հետ։

Մանդատի սահմանափակումներ և Կարմիր խաչի բացակայության հանգամանքը

Գրասենյակից հիշեցրին, որ Պաշտպանի մանդատն այս հարցում սահմանափակ բնույթ ունի։ Մասնավորապես, նա իրավասու չէ պետության անունից բանակցություններ վարել, միջազգային դատական ատյաններում վարույթներ հարուցել կամ այլ պետության մարմինների կողմից իրավունքների խախտումներ արձանագրել։

Պաշտպանը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի գործունեության դադարեցման կապակցությամբ։ Նշվում է, որ դա, այլընտրանքային արդյունավետ կառուցակարգերի բացակայության պայմաններում «կարող է ռիսկեր պարունակել բոլոր, այդ թվում՝ հիշատակված հիմնարար իրավունքների պաշտպանության տեսանկյունից»։

Գերիների ընտանիքների խնդիրների հասցեագրումը

ՄԻՊ-ից հայտնում են, որ ընտանիքներն իրենց հարազատների հիմնարար իրավունքների վերաբերյալ մտահոգություններից բացի (կյանքի, առողջության պահպանման, խոշտանգումների բացարձակ արգելքի իրավունքի ապահովման և այլն), դիմել են նաև սոցիալական աջակցություն և իրավական տարբեր հարցերով խորհրդատվություններ ստանալու համար։

«Եթե հարցը վերաբերելի է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին, խնդիրն անմիջապես հասցեավորվում է և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։ Դիմումներից մեկի քննարկման արդյունքում, օրինակ, պետական իրավասու մարմնի հետ համագործակցությամբ հարցն արագ կարգավորվել է և ընտանիքը դարձել է սոցիալական աջակցության միջոցառման շահառու, մեկ այլ դեպքում ՄԻՊ աջակցությամբ տրամադրվել է բժշկական օգնություն ու սպասարկում և այլն։ Մի շարք դեպքերում ընտանիքների ներկայացրած մտահոգություններն անմիջապես հասցեավորվել են միջազգային ոլորտային կազմակցություններին»,- ասված է գրավոր պատասխանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը