copy image url
Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 23:12 23-06-2022

Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ մեր առաջարկը մնում է անպատասխան. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի։ Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին հայտնում է minval.az-ը:

Նա ասել է, որ Լավրովի հետ խոսելու են տարածաշրջանում տիրող իրավիճակի, հետկոնֆլիկտային իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

«Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Այս դիրքորոշումը նպատակ ունի տարածաշրջանում «երկարաժամկետ խաղաղություն» (չակերտները՝ Tert.am) հաստատել։ Վստահ եմ, որ մեր ջանքերը դրականորեն կընդունվեն Հայաստանի կողմից, և բազմակողմ դիմակայությունը կդադարի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան, սակայն մենք դեռ հույս ունենք, որ այդ առաջարկը կընդունվի:

Դրական կողմերից ցանկանում եմ նշել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի ակտիվացումը։ Օրերս Սանկտ Պետերբուրգում նոր հանդիպում է տեղի ունեցել.Հուսով ենք, որ գործնական քայլեր կձեռնարկվեն 2020 թվականի նոյեմբերի հռչակագրի (հայտարարության-Tert.am) իրականացման համար՝ հաղորդակցությունների բացման համատեքստում՝ ապահովելով ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անխոչընդոտ տեղափոխումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Սա հայկական կողմի իրավական պարտավորությունն է։ Ցավոք, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան մեկուկես տարի է անցել, սակայն հռչակագրի (հայտարարության-Tert.am) այս կետը դեռ չի կատարվել։ Կարծում եմ, որ մեր հայեցակարգի շրջանակներում հնարավոր կլինի շատ գործնական քայլեր ձեռնարկել իրավիճակն ամբողջությամբ կարգավորելու համար։ Մենք, իհարկե, անհամբեր սպասում ենք Ռուսաստանի Դաշնության գործուն ջանքերին՝ Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար», - ասել է Ալիևը։

Նշենք, որ Լավրովը հանդիպմանն ասել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին և ունի կոնկրետ առաջարկներ այս առնչությամբ։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են երկու կողմերի կողմից՝ սահմանազատման և սահմանագծման համար։ Նա նաև խոստացել է հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման՝ նշելով այս ուղղությամբ առաջընթացը։

«Մենք ընդհանուր ըմբռնում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ հարցում խորհրդակցում է Հայաստանի հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի