copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 18:12 09-09-2025

Ֆրանսիայի վարչապետն իր հրաժարականի դիմումն է ներկայացրել Մակրոնին

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին սեպտեմբերի 8-ին խորհրդարանում վստահության քվե չստանալուց հետո։

Այս մասին Ելիսեյան պալատից հաղորդել են AFP գործակալության թղթակիցները։

Մակրոնի գրասենյակից հայտնել էին, որ նա նկատի է առել խորհրդարանի քվեարկության արդյունքները և առաջիկա օրերին նոր վարչապետ կնշանակի։

Բայրուն ինքն էր նախաձեռնել իրեն վստահություն հայտնելու հարցով քվեարկությունը։ Դրա միջոցով նա փորձում էր հստակեցնել քաղաքական ուժերի վերաբերմունքն իր տնտեսական բարեփոխումների նկատմամբ։ Նա առաջարկում էր տնտեսումների միջոցով կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը՝ նախատեսելով պետական ծախսերը կրճատել 44 միլիարդ եվրոյով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի