copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:44 12-06-2021

Հանցավոր աշխարհի այն ներկայացուցիչներին, որոնց մուտքն արգելված էր Հայաստան, թույլ են տվել վերադառնալ հայրենիք․ Հրապարակ

«Ընտրական գործընթացներում քրեական հեղինակությունները, «գողականները» միշտ կարևոր դերակատարում են ունեցել։ Նրանք, որպես կանոն, իշխանություններին են աջակցել, բայց այս անգամ, մեր տեղեկություններով, որոշել են հնարավորինս չեզոք դիրք բռնել։ Համենայնդեպս, քրեական աշխարհի ծանրակշիռ հատվածը որոշել է չմիջամտել նախընտրական գործընթացին՝ որևէ ուժի օգտին չաշխատել։ Կան մի քանիսը, օրինակ, Չաղ Ռուստամ անունով Ռուստամ Ստեփանյանն ու իր բանդան, իրենց իշխանական հովանավորի՝ Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ, ակտիվորեն աշխատում են ՔՊ-ի օգտին։

Դոն Պիպոյի եղբայրն է մահացել, նա 40 օր սուգ է պահելու, Վստրեչի Ապերը գնացել է իր հայրական Քաղսի և ասել է, որ ոչ մի բանի չի խառնվելու։ Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանի օգտին են աշխատում նորատուսցի Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները, որոնց ևս համակարգում է Հայկ Սարգսյանը։ Մեզ պատմեցին, որ այս օրերին իշխանությունը հանցավոր աշխարհի բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք տարբեր պատճառներով գտնվում էին արտերկրում, և նրանց մուտքն արգելված էր Հայաստան, թույլ է տվել վերադառնալ հայրենիք, որ աջակցեն իրենց։

Օրեր առաջ էլ ոստիկանություն են հրավիրվել քրեական ու թաղային մի շարք հեղինակություններ, որոնց առաջարկվել է աջակցել Փաշինյանին։ Նրանց մեծ մասը, սակայն, մերժել է առաջարկը։ Ուժայիններն ասել են՝ այդ դեպքում գոնե խոստացեք, որ Քոչարյանին էլ չեք աջակցելու։ Ոմանք համաձայնել են, ոմանք ասել են՝ ընդդիմադիր ուժերի մեջ ընկերներ ունենք, պետք է օգնենք նրանց, իսկ մի փոքր մասն էլ համարում է, որ «սա հայրենիքի հարց է, ոչ թե քաղաքականության»՝ չեն կարող մի կողմ քաշվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի