copy image url
Մշակույթ 10 ամիս առաջ - 14:00 02-09-2025

Սարոյանի 117-ամյակին նվիրված շքեղ միջոցառումներ՝ ՀՀ-ԱՄՆ մերձեցման ֆոնին

Սեպտեմբերի 4-ից 11-ը Երևանում կանցկացվի «Սարոյանական օրեր» խորագրով միջոցառումների շարք՝ նվիրված ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 117-ամյակին։ Նախագիծն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Վիլյամ Սարոյանի հիմնադրամի համատեղ ջանքերով: «Սարոյանական օրեր» անցկացնելու մասին տեղեկացրել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Oragir.News-ին չհաջողվեց կապ հաստատել Վիլյամ Սարոյանի հիմնադրամի տնօրենի հետ, քանի որ նա տվյալ պահին երկրում չէր։ Սակայն հիմնադրամից խոստացան, որ ավելի ուշ կկազմակերպեն հարցազրույց տնօրենի հետ և կպատասխանեն մեր հարցերին։

Հատկանշական է, որ «Սարոյանական օրեր» միջոցառումների շարքը նախաձեռնվում է առաջին անգամ: Ենթադրաբար՝ հայ-ամերիկյան ռազմավարական դարձած գործընկերությունն ու օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի խաղաղարար միջնորդությունն են պատճառը, որ Սարոյանին այսպիսի աննախադեպ ուշադրություն է դարձվում Հայաստանում։

Նշենք, որ «Սարոյանական օրեր» միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 5-ին Գրականության և Արվեստի թանգարանում առաջին անգամ Հայաստանում կբացվի Սարոյանի նկարների ցուցահանդեսը՝ «Սարոյանական գույներ. բառերից անդին» խորագրով։ Ցուցահանդեսում կներկայացվեն գրողի 100-ից ավելի նկարներ, ինչպես նաև առաջին անգամ հայերենով կներկայացվեն 22 անտիպ պատմվածքներ։ Ցուցադրության մաս կկազմի նաև Սարոյանի հեծանիվը՝ որը գրողը նվիրաբերել է թանգարանին՝ հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո։ Ցուցադրությունը այցելուների համար բաց կլինի մինչև 2026թ. հունվարի 30-ը:

Շաբաթվա ընթացքում տեղի կունենան թատերական ներկայացումներ Մալյան թատրոնում և ԵԹԿՊԻ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, ինչպես նաև կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ։ Պանելային քննարկումներ և դասախոսություններ կկազմակերպվեն տարբեր հարթակներում, այդ թվում՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (AUA) և Ազգային Գրադարանում։

Երևանի Միջազգային Գրքի փառատոնի շրջանակում կանցկացվի Սարոյանի պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը, իսկ Վիլյամ Սարոյանի մրցույթի հաղթողը որպես մրցանակ կստանա գրողի բնօրինակ նկարներից մեկը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին լրանում է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 117-րդ տարեդարձը։ Վիլյամ Սարոյանը 20-րդ դարի ամենանշանավոր ամերիկահայ գրողներից մեկն է։ Նրա ստեղծագործությունները լի են մարդկային ջերմությամբ, բարության նկատմամբ հավատով և կենսասիրությամբ: Սարոյանի վիպակներում, պատմվածքներում, պիեսներում արտացոլվել են նաև իր հայկական արմատներն ու հայրենիքի հանդեպ սերը։

Այսպիսով, Երևանը մեկ ամբողջ շաբաթ կներկայացնի Սարոյանի մշակութային ժառանգությունը՝ ընթերցողներին, արվեստասերներին և երիտասարդներին հնարավորություն տալով բացահայտելու նրան ոչ միայն որպես գրող, այլև որպես գեղանկարիչ, մշակութային կամուրջների կառուցող։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում