copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 23:49 19-08-2025

Զինվորի տունը ցնծում է․ Դավիթի ու Ռոզայի ընտանիքում աղջիկ է լույս աշխարհ եկել

Զինվորի տունն արդեն քանի օր է՝ ցնծում է ուրախությունից։ Դավիթի և Ռոզայի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։

Հայտնում են Զինվորի տան մամուլի ծառայությունից։

«Մեր ողջ անձնակազմն ու Զինվորի տան տղաներն իրենց ընտանիքներով շնորհավորում ենք մեր սիրելի Դավիթին և Ռոզային։ Շաքեի ծնունդով ձեր ընտանիքում Աստծո լույսն ավելացավ և Աստծո կամոք թող միշտ վառ մնա»,- նշվում է հաղորդագրության մեջ։