copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:05 11-10-2025

Թող յուրաքանչյուր աղջիկ վստահ լինի՝ իր ձայնը կարևոր է. հոկտեմբերի 11-ն Աղջիկ երեխաների միջազգային օրն է

Աղջիկ երեխաների միջազգային օրվա առիթով hոկտեմբերի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հյուրընկալել է մի խումբ փոքրիկ առաջնորդների:
Այս մասին տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

Հոկտեմբերի 11-ը սահմանվել է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ:

«Օր, որը աղջիկ երեխաների մասին լինելուց զատ՝ խտրականության բացառման, սոցիալական արդարության և հավասար հնարավորությունների մասին է:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մի խումբ փոքրիկ առաջնորդների ենք հյուրընկալել, ովքեր մեզ պատմեցին իրենց երազանքների, նպատակների ու մտահոգությունների մասին: Երեխաները վստահ են՝ նպատակներ սահմանելը ու դրանց հետևից գնալը պարտադիր է, դրանց մասին խոսելը՝ կարևոր»,-տեղեկացրել է նախարարը:

Նա ընդգծել է՝ երկրի նորարարներն ու առաջնորդները, վաղվա որոշում կայացնողները նաև աղջիկներն են։

«Թող յուրաքանչյուր աղջիկ վստահ լինի՝ իր ձայնը կարևոր է, իսկ նպատակները՝ իրականանալի»,-վստահեցրել է Թորոսյանը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում