copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 00:13 16-08-2025

Բանակցությունները կտևեն 6–7 ժամ ու կներառեն «ամեն ինչ». Պուտինը փաթեթներով է գնացել Ալյասկա

Պեսկովը հայտարարել է, որ այսօր կայանալիք Պուտին - Թրամփ բանակցությունները տևելու են առնվազն 6-7 ժամ։ Սա նշանակում է, որ քննարկվելու է ամեն ինչ, բառի ուղիղ իմաստով` ամեն ինչ։

Նման մակարդակի հանդիպման կայանալու հենց փաստը հուշում է, որ արդեն իսկ կան համաձայնեցված սկզբունքներ, կա փաթեթ, որը դրվելու է սեղանին ու բանակցությունները լինելու են ամեն ինչ հնարավորինս վերջնականացնելու մասին։

Ի դեպ, ռուսական կողմից հնչել է հայտարարություն, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը ևս քննարկվելու է։

Համացանցում տարածվել է Պուտինի կողքին գտնվող սեղանի լուսանկարը, որում պարզ երևում է փաստաթղթերի մի ողջ փաթեթ: