copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 23:40 14-08-2025

Նոր ընդդիմադիր կոնսոլիդացիայի 10 սկզբունքներ․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընդդիմադիր կոսոլիդացիայի մի քանի սկզբունքներ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից ներկայացնում եմ այս սկզբունքները՝ որպես հստակ և գործնական առաջարկ ընդդիմադիր նոր կոնսոլիդացիայի համար։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է դուրս գա հին հակադրությունների փակ շրջանից, և ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական նախաձեռնությունները և հասարակական գործիչները պետք է համախմբվեն հանուն մեկ նպատակի՝ ստեղծել կառավարման ունակ, վստահելի և ժողովրդին ծառայող իշխանության իրական այլընտրանք։

Այս 10 սկզբունքները նախատեսված են հենց այդ համախմբման համար։ Դրանք կարող են դառնալ քաղաքական համագործակցության ընդհանուր հենքը՝ անկախ կուսակցական պատկանելությունից կամ անցյալի տարաձայնություններից։

Նոր ընդդիմադիր կոնսոլիդացիայի 10 սկզբունքներ

Իրատեսություն և սառը հաշվարկ

Համախմբումը պետք է հիմնված լինի իրականության վրա, ոչ թե մոլորությունների, պատրանքների կամ անցյալի վերադառնալու անիրատեսական խոստումների։ Պետք է գործել աշխարհաքաղաքական և ներքին նոր ստատուս-քվոյի շրջանակում։

Սոցիալական արդարություն և հավասար հնարավորություններ

Ընդդիմադիր կոնսոլիդացիան պետք է առաջարկի սոցիալ-դեմոկրատական հենքով քաղաքականություն, որի կենտրոնում կլինի քաղաքացու բարեկեցությունը։ Մեր թիրախային խմբերը պետք է լինեն աշխատավորները, փոքր բիզնեսը, գյուղատնտեսները և երիտասարդությունը։

Միջազգային պատասխանատվություն և հավասարակշռված դիվանագիտություն

Նոր ընդդիմադիր համախմբումը պետք է հստակ հարգի Հայաստանի միջազգային պարտավորությունները և վարի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ աշխատելով և՛ դաշնակից Ռուսաստանի, և՛ տարածաշրջանային բոլոր կարևոր դերակատարների հետ։

Խաղաղ իշխանափոխության երաշխիքներ

Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում և քաղաքակիրթ։ Անհրաժեշտ է անցումային արդարադատության հստակ մոդել, որը կկանխի քաղաքական վրեժխնդրությունը և կապահովի օրենքի գերակայությունը։

Պետական ապարատի պաշտպանություն և զարգացում

Համախմբված ընդդիմությունը պետք է երաշխավորի, որ պետական ծառայողները չեն դառնա զանգվածային կրճատումների զոհ։ Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, ուղեկցված վերապատրաստմամբ և սոցիալական երաշխիքներով։

Լեգիտիմություն՝ հասարակական լայն վստահության հիմքով

Նոր կոնսոլիդացիան պետք է ունենա լեգիտիմություն, որը գալիս է ոչ միայն փողոցային պայքարից, այլև ամուր կուսակցական կառույցներից, համայնքային նախաձեռնություններից և հասարակական ներգրավվածությունից։

Օրակարգի ձևավորում

Համախմբված ընդդիմությունը պետք է թելադրի իր օրակարգը՝ ձեռնպահ մնալով իշխանությանն արձագանքողի անհեռանկար կարգավիճակից:

Թափանցիկ և կանխատեսելի կառավարման մոդել

Հանրությունը պետք է հստակ իմանա, թե ովքեր և ինչպես են ղեկավարելու իշխանափոխությունից հետո։ Անհրաժեշտ է ներկայացնել թիմը, կառավարման սկզբունքները և պատասխանատվության մեխանիզմները։

Ազգային անվտանգության նոր հայեցակարգ

Նոր կոնսոլիդացիան պետք է առաջարկի անվտանգության համապարփակ մոդել՝ բանակի վերակազմավորում, սահմանների պաշտպանություն և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։

Տնտեսական աճ և սոցիալական կայունություն

Համախմբված ընդդիմությունը պետք է առաջարկի ներդրումների ներգրավման, ներքին շուկայի զարգացման և կոռուպցիայի կրճատման ծրագրեր՝ պահպանելով սոցիալական կայունության երաշխիքները»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը