copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:55 11-08-2025

Ժողովրդավարական հասարակությունում Դատախազությունը չէր բողոքարկի․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի գրառումը․

«Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ բողոքարկելու են Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը:

Նախ ակնհայտ է, որ միայն դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերն են, որ երբեք չեն բողոքարկվում Դատախազության կողմից: Ցանկացած այլ Դատավորի դատական ակտը Դատախազության համար բողոքարկման ենթակա է: Զարմանալիորեն, Գլխավոր դատախազության հայտարարության մեջ նկատեցի, որ հենց հղում է տրվել Արմեն Դանիելյանի դատական ակտին, այն նույն փաստորեն դատական ակտին, որով արձանագրվել է, որ Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածը հաստատվում է Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդմամբ:

Ժողովրդավարական հասարակությունում Դատախազությունը, բնականաբար, չէր բողոքարկի Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը, այլ հենց իր նախաձեռնությամբ պետք է վերացրած լիներ կիրառված ակնհայտ ապօրինի կալանքը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ