copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:18 26-04-2024

Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ

Կարծում եմ` կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին հանդիպել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցում սովորող ապագա իրավաբանների հետ։

«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել միայն կրթության միջոցով։ Այն բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են։ Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը, առանց որի չի կարող գոյություն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ»,- ասել է Պաշտպանը։

Զրույցի ընթացքում Անահիտ Մանասյանն ուսանողներին է ներկայացրել նաև Պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության հիմնական ուղղությունները, Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը, ինչպես նաև համագործակցությունը պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ։

Ուսանողները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի միջոցով ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, ռազմագերիների իրավունքների պաշտպանության, Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված գործիքակազմի, անկախության երաշխիքների, ՄԻԵԴ դիմելու ընթացակարգերի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր զրույցի համար՝ կարևորելով երիտասարդների հետ այս ձևաչափով քննարկումների անցկացումը, որոնք միտված են մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև կրթության մակարդակի բարելավմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին