Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 13:45 07-08-2025

Բեռնատարի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտում. ԲԸՏՄ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևան համայնքում շրջայցի ընթացքում նկատել են կոյուղու կեղտաջրեր տեղափոխող բեռնատար ավտոմեքենա, որի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտային տարածքում։

Էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ իրավախախտի ինքնությունը պարզվել է, անհապաղ գրավոր հաղորդում է ուղարկվել ԲԸՏՄ: