Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:20 11-06-2025

Քահանաների կուսությամբ զբաղվելու փոխարեն բեռնափոխադրման խնդիրը լուծե՛ք․ բեռնատարի վարորդ

Վրաստան-Հայաստան սահմանին կրկին բեռնատարների երկար կուտակումներ են։ Պատճառն, ըստ վարորդների՝ այն է, որ վրացական կողմը թույլ չի տալիս բեռնված մեքենաներին անցնել սահմանը։ Թե ի՞նչն է նման խոչընդոտների իրական պատճառը, դեռևս պարզ չէ։

Oragir.News-ը հեռախոսազրույց ունեցավ բեռնատարի վարորդներից մեկի՝ Նարեկ Եղինյանի հետ, ով նշեց, որ այս խոչընդոտները լուրջ հարված են հասցնում հայկական կոնյակի արտահանմանն ու վարկանիշին։

«Չենք կարողանում հայկական կոնյակը հասցնել պայմանավորված վայրեր, որտեղ դրանց սպասում են։ Սա ոչ միայն տնտեսական խնդիր է, այլև գցում է մեր կոնյակի միջազգային վարկանիշը, որը տարիներով կերտված արժեք է»,- ասաց նա։

Բեռնափոխադրումների տևական ձգձգման հետևանքով տնտեսվարողները, բնականաբար, զրկվում են շահույթից, և հավանաբար՝ չեն կարող վճարել հարկերը, որոնց կարևորությունն ամեն առիթով ընդգծում է վարչապետը։ Իսկ այս պարագայում իշխանությունները չարդարացված անտարբերություն են դրսևորվում։

«Մենք մատնված ենք անտերության։ Եթե երկրի առաջին դեմքերը զբաղված են քահանաների կուսության հարցերով, ապա ես՝ որպես քաղաքացի, խորհուրդ կտամ՝ այդ թեման մի կողմ դնել և զբաղվել պետության առաջնահերթ խնդիրներով։ Բեռնափոխադրումը կարելի է համարել ՀՀ բանակի աջ ձեռքը»,- ընդգծեց Նարեկ Եղինյանը և հավելեց, որ Հայաստանի ղեկավարությունը պատշաճ ձևով բանակցություններ չի վարում Վրաստանի կառավարության հետ, ինչի պատճառով բեռնատարները սահմանին կանգնած են արդեն 40 օրից ավելի։

«Հայաստանի բրենդ համարվող կոնյակը չհասնելով իր նպատակակետին՝ դառնում է ազգային տնտեսական խնդիր»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ