copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 19:37 05-08-2026

Խոշոր հրդեհ՝ Գավառում. փայտի արտադրամասն ամբողջությամբ վերածվել է մոխրի

Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ խոշորացված համայնքի Արծվաքար թաղամասում գործող «Ավդո Մեկ» ՍՊԸ-ի փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գավառի, Սևանի և Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատներւց մեկական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են մեծ թվով քաղաքացիներ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն արտադրամասը գրեթե ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: