Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 20:26 05-08-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Ծիրան» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական հաշվարկ, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված