copy image url
Սպորտ 41 րոպե առաջ - 22:58 13-08-2026

Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սյունիքի» դարպասը։

Դուբլ ձևակերպեց Բռունո Միշել Սանտանան՝ երկու անգամ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը։ Մեկ անգամ աչքի ընկավ Միգել Ռաջանի Կարդոսոն։

Այս խաղից հետո «Ուրարտուն» 4 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ «Սյունիքը» միավոր չի վաստակել։

«Ուրարտուն» հաջորդ տուրում կմրցի «Շիրակի» հետ, իսկ «Սյունիքը»՝ «Վանի»։