copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:31 16-07-2025

Քննարկվել են ՀՀ և Միջազգային քրեական դատարանի միջև առկա համագործակցության հեռանկարները

Հուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի միջև առկա համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է ՄՔԴ կողմից անկախ և անաչառ մոտեցման պահպանման կարևորությունը՝ օրինահեն և փաստահեն արդարադատության ապահովման համար:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հռոմի կանոնադրությամբ նախատեսվող պարտավորություններին համապատասխանեցման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ներքին իրավական գործընթացների մանրամասները: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային փորձիև տեխնիկական օժանդակության կարևորությունը:

Միջազգային քրեական դատարան այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է նաև ՄՔԴ դատախազի տեղակալ Մեյմ Նիանգի հետ:

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն՝ ուղղված միջազգային իրավական մեխանիզմների զարգացմանը և իրավական շրջանակի ամրապնդման գործում երկխոսության շարունակականության ապահովմանը:

Երկուստեք կարևորվել է ՄՔԴ և միջազգային իրավական մեխանիզմների դերը կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գրառում է կատարել Միջազգային քրեական դատարանի պատվավոր հյուրերի մատյանում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել