Օրակարգ 10 ամիս առաջ - 20:00 14-07-2025

Օրակարգ․ Փաշինյանն ուզում է իշխանությունն օր առաջ Սերժ Սարգսյանին հանձնել․ Սուրեն Պետրոսյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Սուրեն Պետրոսյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ քաղաքական իշխանությունների կողմից իրականացվող արշավի, դրա շարժառիթների և նպատակների, Բագրատ Սրբազանին և պայքարի մյուս մասնակիցներին ներկայացված մեղադրանքի, այդ համատեքստում իրեն ուղղված մեղադրանքների, Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացների և դրանում առկա չերևացող պրոցեսների մասին։ Անդրադարձել ենք նաև հուլիսի 11-ին Աբու Դաբիում կայացած Փաշինյան–Ալիև հանդիպմանը և Սյունիքով անցնող հաղորդակցությունների վերահսկողությունն ամերիկյան կողմին պատվիրակելու առաջարկին։

Սուրեն Պետրոսյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է օր առաջ իշխանությունը Սերժ Սարգսյանին վերադարձնել։ «Երրորդ նախագահի թևի հետ են պլանավորում, իմ խորին համոզմամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար ամենաանվտանգ տարբերակը դա է, որովհետև միայն երկուսի շահերից չի բխում այս հակապետական օպերացիայի բացահայտումը»,- ասաց նա՝ բացառելով, որ Փաշինյանը կարող է իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին կամ նրա թիմակիցներից որևէ մեկին հանձնել․- «Բացառված է, բացառված է․ ես ասեմ, որ մարդկանց մոտ շատ հստակ լինի, հանկարծ չմտածեն՝ ես երկրորդ նախագահին հաջակցություն եմ ասում։ Ես բազմիցս ասել եմ, որ երկրորդ նախագահի կամ նրա հետ փոխկապակցված անձանց, կամ այդ նույն քաղաքական մշակույթը կրող մարդկանց վերադարձն իշխանության ազգային անվտանգության առաջնային սպառնալիք է, որ հստակ լինի։ Երկրորդ նախագահի վերադարձն այս կամ այն կերպ ազգային անվտանգության սպառնալիք է»։

Պետրոսյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը միայն Սերժ Սարգսյանը կարող է երաշխավորել։ «Ներկա իշխանությունը երրորդ նախագահին պետք է փոխանցի՝ գոնե այս պահին, որովհետև ամենավստահելի տարբերակը դա է։ Երկուսի շահերից էլ չի բխում, որ այս պատմությունն ինչ-որ մի կերպ բացահայտվի։ Ես համոզված եմ, որ էս պահին Նիկոլ Փաշինյանը ուրիշ որևիցե մեկին չի հավատում՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, որովհետև շատ-շատ են արդեն հեռու գնացել, և միակ տարբերակը այդ բնական դաշնակցի տրամաբանությամբ երրորդ նախագահին վերադարձնելն է, որը կնշանակի, որ վերջնական կործանում»,- նշեց նա։

Քաղաքագետը նաև նկատեց, որ այսօր Սամվել Կարապետյանին աջակցող ընդդիմադիրները զոհաբերելու են նրան։ Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի թիմում սա դեռ չեն հասկացել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին