copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:30 11-07-2025

1 քայլ առաջ, 2-ը՝ հետ. Խզմալյանը՝ Հայաստանի եվրոպական ուղու ձախողման մասին

«Ավելի քան 100 օր է անցել այն պահից, երբ մարտի 26-ին Հայաստանը օրենք ընդունեց Եվրամիությանը անդամակցելու մասին։ Եվ ահա դրա 103-րդ օրը Հայաստանը ներկայացնում է անդամակցության հայտ, բայց ոչ թե Եվրամիությանը, այլ Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Սա լավագույն պատասխանն է այն հարցին, թե արդյոք իրականում որևէ առաջընթաց ունենք։ Իրականում՝ ոչ։ Խոսքերն ու պաթետիկ հայտարարությունները գործի չեն վերածվում, և սա լուրջ հետևանքներ է ունենում ոչ միայն Հայաստանի միջազգային հեղինակության, այլև հայ–ադրբեջանական հարաբերությունների համար», – Oragir.News–ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն, անդրադառնալով Բրյուսելում օրեր առաջ տեղի ունեցած Հայաստան–ԵՄ գործընկերության կոմիտեի 6-րդ հանդիպմանը։

Խզմալյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից, իր ժառանգությունն ամբողջությամբ թողնելով Թուրքիային և Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ նման պայմաններում Հայաստանի միակ ճիշտ քայլը պետք է լիներ այդ ազդեցությանը հակադրել եվրոպական կողմնորոշմամբ։

«Դա ենք մենք տարիներ շարունակ պնդում՝ օր առաջ պետք է ներկայացնել անդամակցության հայտ Եվրամիությանը, որովհետև այս ճգնաժամային, ծանրագույն պահին մենք մնացինք առանց դաշնակիցների։ Ինչո՞ւ է Եվրամիությունն աջակցում Ուկրաինային, Մոլդովային, ինչո՞ւ է թեկնածուի կարգավիճակից նույնիսկ զրկում Վրաստանին, բայց Հայաստանի հարցում հիմնականում պահպանում է չեզոք դիրք։ Պատասխանը պարզ է. Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ազդեցության տակ՝ դուրս չգալով քաղաքական, տնտեսական ու ռազմական այն բոլոր կառույցներից, որոնց միջոցով Ռուսաստանը պահում է իր վերահսկողությունը։ Դրանք հենց այն կառույցներն են, որոնց դեմ է Եվրոպան ու ԱՄՆ-ն։ Այս պայմաններում իմ գնահատականը, ցավոք՝ բացասական է»,- նշեց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպան, լինելով անկեղծ իր առաջարկներում, փորձում է ցուցաբերել աջակցություն, սակայն Հայաստանը յուրաքանչյուր մի քայլ առաջ անելուց հետո կատարում է երկու քայլ հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի