copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:42 08-07-2025

Երևանի քաղաքապետարանում անվասայլակով տղամարդը սպառնում է ինքնահրկիզվել. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի քաղաքապետարանում սպառնում է ինքնահրկիզվել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար-հոգեբան:

Տեղում պարզվել է, որ սահմանափակ շարժունակություն ունեցող տղամարդը անվասայլակով Երևանի քաղաքապետարանի դիմումների բաժնում հայտարարել է ինքնահրկիզվելու մտադրության մասին, եթե իր տարիներով չլուծվող խնդիրը չկարգավորվի:

Այս պահին դեպքի վար է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Փրկարար հոգեբանը տեղում աշխատում է, ոստիկանությունն էլ պարզում է տղամարդու ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ այդ քայլին դիմող տղամարդը Երևանի բնակիչ 83-ամյա Ժորա Ս.-ն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել