Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:20 07-07-2025

Չկա ու չկա․ ալավերդցիները «մեռան» տրանսպորտի սպասելով

Տարիներ շարունակ Ալավերդի քաղաքի ներհամայնքային տրանսպորտի խնդիրը չի լուծվում: Իրենց դարն ապրած, շահագործման ժամկետները վաղուց սպառած «պազիկներով» է սպասարկվում երթուղին եւ բացի այն, որ դրանց շահագործումը վտանգավոր է, նաեւ տրանսպորտային միջոցները հաճախ խափանվում են՝ կանգառներում կամ ճանապարհի կեսին թողնելով քաղաքացիներին:

2023 թվականին «Ապրելու» հիմնադրամի կողմից Ալավերդի համայնքին տրամադրվեցին 6 նոր միկրոավտոբուսեր, որոնք այդպես էլ չշահագործվեցին եւ նախորդ համայնքի, ղեկավարի հեռանալու հետ, քաղաքից տեղափոխվեցին:

Ներհամայնքային տրանսպորտի խնդիրը խոստացավ լուծել նոր համայնքի ղեկավարը: Դեռ մեկ տարի առաջ հայտարարվեց նոր ավոտբուսների գնման եւ Հայաստան ներկրման մասին: Հետո հայտարարվեց, որ դրանք Հայաստանում են:Ամիսներ շարունակ ալավերդցիները սպասում են դրանց մաքսազերծմանն ու գրանցմանը:

Սակայն խոստացված ժամկետները վաղուց են սպառվել, սպառվել է նաեւ ժամերով տրանսպորտի սպասող մարդկանց համբերությունը: Ոչ միայն վատ է աշխատում 3-րդ համարի երթուղին, այլեւ պարբերաբար տրանսպորտից զրկվում են քաղաքի Սանահին կայարան, Բաղրամյան և Դեբեդ թաղամասերի բնակիչները: Վերանորոգման պատճառով երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցները պարբերաբար դուրս են գալիս երթուղուց, բնակիչները ստիպված են օգտվել տաքսիներից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր