Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:29 03-06-2024

Ալավերդցիները ջրհեղեղից օրեր առաջ ահազանգել էին հնարավոր աղետի մասին

Պարզվում է, որ Ալավերդու ջրհեղեղից օրեր առաջ Դեբեդ գետը հունը փոխել էր և հեղեղել բնակիչներից մի քանիսի այգիներն ու տները, ինչի մասին պատկան մարմիններին ահազանգել էին քաղաքացիները։ Տեղեկատվությունը հրապարակել էր նաև Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունը։ Նախընթաց հեղեղման պատճառն, ըստ ալավերդցիների, եղել է շինարարական ավազի՝ գետը լցնելը, որի մասին, ըստ ճանապարհաշինարարների, տեղյակ էր համայքապետարանը։ Ենթադրվում է, որ բնապահպանական նորմերի այս խախտումը ևս նպաստել է ջրհեղեղի վնասների չափերի աճին։

Չնայած պաշտոնական հերքումներին՝ քաղաքացիների շրջանում դեռ մնում են նաև կասկածներ, որ մայիսի 26-ի ջրհեղեղը կապ ուներ «ՁորաՀԷԿ»-ի ջրամբարից ջրի բացթողումների հետ։

Oragir.News-ը բնապահպան Օլեգ Դուլգարյանից փորձել է պարզել, թե որոնք են եղել Դեբեդի վարարման պատճառները, որքանով են իրական տարածվող լուրերը, թե ջրհեղեղը կապ ուներ «ՁորաՀԷԿ»-ի բացման կամ բնապահպանական նորմերի խախտման հետ։

«Աղետի պատճառները մի քանիսն են՝ սխալ կառուցապատում, գետի հունի նեղացում և դրա հաշվին ճանապարհների լայնացում, կլիմայական դիմակայության պլանների կամ դրանց կիրառման հետ կապված խնդիրներ»,- ասաց բնապահպանը՝ շրջանցելով «ՁորաՀԷԿ»-ի բացման թեման։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել էին երկաթուղին, ճանապարհներ, կամուրջներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել էին ջրի տակ, արգելափակվել են մարդիկ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր։ Հեղեղի հետեւանքով կա 4 զոհ։

Հիշեցնենք նաև, որ Լոռու մարզպետարանը 2024 թվականի ապրիլի 19-ին զգուշացրել էր Ձորագետ և Դեբետ գետերի հնարավոր վարարումների մասին՝ դա պայմանավորելով «ՁորաՀԷԿ»-ի ջրամբարից ջրի բացթողումներով։

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից:Վերջինս կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ: Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»,- ասվել էր պաշտոնական գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի