Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 04-07-2025

Ոչ մի լավ ակնկալիք չունեմ Փաշինյան-Ալիև հանդիպումից․ ծախված ենք, ծախվում ենք ու գնում ենք անդունդ․ հարցում

Լոնդոնում գործող, Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները լուսաբանող Middle East Eye կայքը գրում է, որ այս ամիս Դուբայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Middle East Eye-ի մեկ այլ աղբյուր վկայել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է հյուրընկալել այս հանդիպումը՝ «երկու կովկասյան պետությունների հարաբերությունների բարելավմանը նպաստելուն ուղղված ջանքերի շրջանակներում»։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Հուլիսի վերջին սպասվում է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք դրանից»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ոչ մի դրական ակնկալիք չունի Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումից։

«Մինչև հիմա ինչ ակնկալիք ենք ունեցել, որ հիմա ունենաք։ Ինչ իրան կթելադրեն, ինքը դա կկատարի, գնում ա հերթական ցուցումներ ստանալու համար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ մի լավ բան չի կարելի սպասել։ «Հնարավոր չի լավ բան սպասել, էլ արդեն վերջն ա, Փաշինյանը պիտի դուրս գա անպայման»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ անհնար է այդ հանդիպումից որևէ լավ ակնկալիք ունենալ։ «Ես չեմ սպասում որ որևիցէ լավ բան լինի, դա անհնարին է։ Ես չեմ պատկերացնում որ ինչ-որ բան լավ լինի, որովհետև մինչև առ էսօր ծախված ենք, ծախվում ենք ու գնում ենք դեպի անդունդ։ Ես ազատամարտիկ եմ ու իմ սաղ տանջանքը գնացել ա ջրի հետ։ Ասում ա՝ նախկիններ, նախկիններ, հասկացանք նախկինները, էսօր էլ հո նախկինները չեն փակում եկեղեցին»,- ասաց նա։

«Լավ բան չի սպասվում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում