Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:10 12-01-2025

Ակնկալիք չունեմ ո՛չ ԵՄ-ին միանալուց, ո՛չ կառավարությունից․ հարցում

Կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Դրա հեղինակներն արևմտամետ՝ «Եվրաքվե»-ի անդամներն են։ Նրանք օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև նոյեմբեր հավաքել էին օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչ ակնկալիքներ ունեն ԵՄ-ին անդամակցելուց։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչ մի ակնկալիք չունի, սակայն քաղաքացիների մի մասն էլ դրական վերաբերվեց դրան։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ ոչ մի ակնկալիք չունի ԵՄ-ին անդամակցելուց։

«Ի՞նչ ենք հասկացել էդ կառավարությունից, ոչ մի բան․ խաբեբայություն, սրիկայություն, թալանչիություն՝ դա»,- ասաց նա։

Մեկ այլ անցորդ էլ դրական գնահատեց ԵՄ-ին միանալու որոշումը։ «Շատ լավ կլինի, որ միանանք»,- նշեց նա։

«Չունեմ ոչ մի ակնկալիք ո՛չ ԵՄ-ին միանալուց, ո՛չ էս կառավարությունից»,- վրդովված ասաց մի կին։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ լսել չի ուզում կառավարության մասին։ «Կառավարությունից հեռու մարդ եմ։ Չի հետաքրքրում, ոչ մի ակնկալիք չունեմ»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ